Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը»

  1. Դպրոցը կարող է լինել այն վայրը, որտեղ բոլոր երեխաները ոչ միայն ֆիզիկապես են մեծանում, և որտեղ ավելանում են նրանց գիտելիքները, այլև զարգանում է նրանց հետաքրքրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը,, անկախությունը, հնարամտությունը, կենսունակությունը, համբերատարությունը, տեղեկացվածությունը և ըմբռնողականությունը։
    Ես լիովին համաձայն եմ այս մտքի հետ՝ հիմնվելով իմ փորձի վրա։ Ինքս լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երբեմնի սան, անցել եմ բոլոր այս փուլերով, աճել եմ ոչ միայն ֆիզիկապես և գիտելիքներով, այլև՝ մարդկային որակներով և բնավորության գծերով։ Կրթահամալիրը մեզ հնարավորություն էր տալիս արտահայտվելու, ստեղծագործելու, ապահովում էր շփման մեծ շրջանակներ, որն էլ հնարավորություն էր տալիս կատարելագործվել, լինել համարձակ, ինքնավստահ և մեզ համարել հասարակության լիարժեք անդամ։
  2. Եթե երեխային ստիպում ենք վախենալ, ապա հիմնովին կասեցնում ենք ուսուցման գործընթացը։
    Առհասարակ, ասում են, վախը խոչնդոտում է ամեն ինչ։ Որոշ դեպքերում այն ուղղակի ստիպում է մարդուն կանգնել ու չանել ոչինչ։ Կարծում եմ, երեխային ստիպել սովորել՝ վախ սերմանելով, սխալ է։ Վախի մթնոլորտում երեխայի գործողություններն անկառավարելի է, երբեք չենք ստանա այն արդյունավետությունը, որը կստացվեր հակառակ պարագայում։ Ընդհակառակը՝ երեխային պետք է խրախուսել։
  3. Երեխաները իրենց մտածելու ունակությունն օգտագործում են ոչ թե սովորելու, այլ դրանից խուսափելու համար, որպեսզի չանեն այն, ինչ ստիպում են նրանց անել ուսուցման ընթացքում։ 
  4. Ինձ համար աշխարհում ամենագրավիչ զբաղմունքներից մեկը նորածիններին և երեխաներին նայելն է, թե նրանք ինչպես են հետազոտում շրջակա աշխարհը և իմաստ փնտրում։ Ես բազմիցս և ամենատարբեր տեղերում եմ հետևել նրանց և դրանից ոչ միայն ավելի մեծ բավականություն , այլև լուրջմտորումների համար բավարար պաշար եմ ստացել, այնպես որ նրանց բառերն ու արարքները ինձ ավելի հետաքրքիր են, քան չափահաս մարդկանցից շատերինը։ 
  5. Փոքրիկներին չսիրելը, նրանց ընկերակցությունից բավականություն չստանալը հանցագործություն չէ։ Բայց դա անշուշտ, մեծագույն դժբախտություն և ահռելի կորուստ է՝ համարժեք քայլելու լսելու և տեսնելու ընդունակության կորստին։ 

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ օր առաջին

Այսօր  «Մուտք կրթահամալի»  մանկավարժական ճամբարի առաջին օրն էր։ Հանդիպեցինք Արևելյան դպրոց-պարտեզում։ Օրը սկսեցինք երգ ու պարով։ Քանի որ մոտենում է Վարդավառը, ծրագիրը տոնին էր վերաբերվում։  Մարիամ Մնացականյանի օգնությամբ սովորեցինք նոր երգեր («Պուպլատիկինն էկեր է», «Զըմփիկ, զըմփիկ») և պարեր։
Հայկուհի Հովհաննիսյանի հետ ունեցանք մարզական պարապմունք։ Սկսեցինք դանդաղ վազքից և նախավարժանքից, այնուհետև կատարեցինք գլուխկոնծիներ, ոտքերի, ձեռքերի ֆիզիկակական վարժություններ և այլ խաղեր գնդակով։ Մարզական պարապմունքին հաջորդեց մտածողության պարապմունքը՝ շախմատը։ Շախմատի մասին մեր գիտելիքները համալրեցինք Առնոլդ Միքայելյանի օգնությամբ։ Հետաքրքիր, ուսուցանող և մրցակցային խաղ ստացվեց։
Օրը հագեցած էր նոր ծանոթություններով և նոր գիտելիքներով։