«Մուտք կրթահամալի» մանկավարժական ճամբար․ օր երկրորդ

Ճամբարի երկրորդ օրը  արևմտյան դպրոց-պարտեզում անցկացրեցինք։
Սկսեցինք ավանդական ընդհանուր պարապմունքով ՝ պարուսուցմամբ։
Լուսինե Փաշայանի հետ ունեցանք հանդիպում-զրույց։ Ինձ համար շատ հետաքրքիր և ուսուցանող էր, քանի որ նա խոսեց շատ կարևոր հարցերի մասին, որոնք ինձ հետաքրքիր և անհրաժեշտ են հետագա աշխատանքի համար։ Խոսեցինք դասվարի, երկարացված օրվա կազմակերպչի, ուսուցչի օգնականի պարտականությունների, աշխատանքը ճիշտ կազմակերպելու, ինչպես նաև «Իմացումի հրճվանք» ծրագրի մասին։ Կարևոր է պատասխանատվության զգացումը, որպեսզի սովորողի համար կազմակերպվի արդյունավետ ուսուցում և առօրյա։ Խոսեցինք  ուսումնական նախագծերի, ճամփորդությունների, գնահատման ձևի մասին։ Հաճելի է լսել Փաշայան Լուսինեին, նրա խոսքը շատ հետաքրքիր  և բովանդակ է։
Հաճելի զրույցին հաջորդեց լողը, կիզիչ արևից հետո թարմացանք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Առանց երաժշտության էլ մեր օրը թերի կլիներ․սկսեցինք երգել, պարել և լրացնել այդ բացը Մարիամ Մնացականյանի հետ։
Հագեցած օրն ավարտեցինք Ագարակում՝  հետաքրքիր  ժամանակ անցկացնելով կենդանիների հետ։Այսպիսով ավարտեցինք մեր ճամբարային երկրորդ օրը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s