Ուսումնական ամառ 2021

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Տևողությունը՝ հունիսի 21- օգոստոսի 30

Ամառային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝

  • Ընթերցանություն
  • Ֆիլմի, մուլտֆիլմի դիտում

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին:

Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն

Առաջարկում եմ ընթերցել՝

  • Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
  • Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
  • Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»
  • Այլ /ձեր ցանկությամբ/

Քո ընտրությամբ ընթերցածդ գրքերից կամ ստեղծագործություններից  մեկը ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
  • Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր մտքերը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
Շարունակել կարդալ