Վիտամինաշատ մաթեմատիկա

Համագործակցային նախագիծ 3․2 դասարանի սովորողների հետ

Մաթեմատիկայի խաղ-դաս

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.3 և 3.2 դասարանի սովորողներ

Դասվարներ՝ Քրիստինե Հովսեփյան և Լենա Վարդանյան

Նախագիծը կազմված էր երեք մասից.

Ա.Վիտամինաշատ մաթեմատիկա.(Մի օր մրգի խանութում.զանգված , գրամ, կիլոգրամ)

Բ. Ուրախ չափումներ (Մի օր կտորեղենի խանութում. մետր, սանտիմետր)

Գ. Հավաքում ենք «Կուբիկ-ռուբիկ» գլուխկոտրուկը։

Մեր սովորողները շատ հավեսով սկսեցին խաղալ ։ Մի խումբը վաճառողներ դարձան, մյուս խումբը՝ գնորդներ ։

Նրանք կշռում էին, մանրն էին վերադարձնում, կտորն ու թելեր էին չափում ու կտրում…Բոլորի դեմքին գոհունակ ժպիտ կար։

Խաղում ենք մաթեմատիկա

Օրը` մայիսի 12

Ժամը` 11:00-12:00

Վայրը` Արևմտյան դպրոցի բակ

Մասնակիցներ` 3.2 և 2.3 դասարանի սովորողներ

Դասվարներ` Քրիստինե Հովսեփյան և Լենա Վարդանյան

Շարունակել կարդալ

Բանավոր մաթեմատիկա

Ռեբուս եղանակներ

Ռեբուս ամիսներ

Բառային ռեբուսներ

  1. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
    Պտասխան՝ 3ամիս
  2. Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռքսեղմում եղավ:
    Պատասխան՝15

Շարունակել կարդալ

Բանավոր մաթեմատիկա

  1. Նկարում ո՞ր ութանկյուններն են նույն ձևով ներկված:
  • 3 և 6
  • 2 և 6
  • 1 և 3
  • 4 և 6
  • 5 և 2

Подпись отсутствует

2․ Միևնույն թվանշանների ու թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր անհրաժեշտ թիվը:

ա) Երեք 5-ով ստացի՛ր  5:

բ) Երեք 6-ով ստացի՛ր 6:

գ) Երեք 5-ով ստացի՛ր 4:

3․ X նկարը Y նկարի զույգն է: Բերված 5 նկարներից ո՞րն է G նկարի զույգը:

  • A
  • B
  • C
  • D
  • E

Подпись отсутствует

Подпись отсутствует

4․  Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

5․ Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

6․Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:

  • 7
  • 18
  • 21
  • 28
  • 37

7․Չորս ընկեր պաղպաղակ կերան։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը, Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից որո՞ւմ են տղաները նշված՝ ամենաշատ ուտողից մինչև ամենաքիչ ուտողը։

  • Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն
  • Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր
  • Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ
  • Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
  • Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն

8․ Հիմա առանց հաշվիչ մեքենայի և թուղթ ու գրչի հաշվարկ ենք անում: Ունես 1000 դրամ, որին ավելացնում ես 40դ., կրկին 1000դ., ավելացնում ես նաև 30դ. և 1000դ., սրանց գումարում 20դ.,  1000դ., իսկ վերջում 10դ.: Ի՞նչ ստացվեց:

9․ Անին ու Վարդանը բաժանեցին 9 կոնֆետ այնպես, որ Անիին 5 կոնֆետ ավելի հասավ: Որքան կոնֆետ կերավ Վարդանը:

10․ 1

11․Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։

12․ 40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50ր։ Դասի ճիշտ կեսին  քամին բացեց դասարանի պատուհանը: Ե՞րբ դա տեղի ունեցավ։

13․ Չորս եղբայրներից յուրաքանչյուրը ունի 1 քույր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

14․ Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:

15․ Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացելլ է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

16․

ed5cf-horse2bequation2bpuzzle2band2banswer

Շարունակել կարդալ

Բանավոր մաթեմատիկա. ընտրությամբ գործունեություն

Ուսուցման  նպատակները.

Դասընթացի հիմնական նպատակն է իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,  հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու իրենց,  զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ  տրամաբանական  դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել,  զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան  արտահայտել իրենց մտքերը, կարողանան  առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, ձևավորել հարցեր տալու կարողություն:

Շարունակել կարդալ