Սովորող- սովորեցնող. Նախագիծ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Համատեղ նախագիծ՝ Սուսաննա Պետրոսյան և ընկերներ, Լենա Վարդանյան և ընկերներ

Նպատակը՝
• փոխանցելու միջոցով նոր ուսումնական կարողություններ
ձեռք բերել
• իմացածն ամրապնդել
• խմբում և խմբով աշխատելու հմտություններ ձեռք բերել:

Խնդիրներ՝

  • Տարատարիք սովորողների շփումը,
    համագործակցությունը
  • Համատեղ ուսումնական արդյունքի ներկայացումը
  • Սովորողի, խմբի համար պատասխանատվության բարձրացումը:
  • Արդյունքում, սովորողները տիրապետելու են սովորեցնելու արվեստին, ինչպես նաև ձեռք են բերելու նոր որակներ, հմտություններ և գիտելիքներ։

 

Բնագիտական փորձերի նկարագրությունը՝

  • Աղը, պղպեղը և փուչիկը. Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Իսկ վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:
  • Հրաբուխ. Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին, սոդա, քացախ, ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ կամ աման լվացող հեղուկ: Պլաստիլինը շրջանաձև ծեփենք, տափակեցնենք և ամրացնենք ստվարաթղթին: Անհրաժեշտ է պատրաստել պլաստիլինե փոս: Այնուհետև վերցնում ենք  1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ, մի քիչ ներկանյութ, 1 ճաշի գդալ սոդա և խառնում ենք իրար :Ապա խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և  ավելացնում ենք  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/, որից հետո սկսվում է ուժեղ  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:
  • Կախարդական յոդի ազդեցությունը. Փորձի համար անհրաժեշտ է կարտոֆիլ, խնձոր և յոդ: Վերցնում են 1 հատ կարտոֆիլ և 1հատ խնձոր: Կարտոֆիլը և խնձորը բաժանում ենք 2 մասի: Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ, որից հետո կարտոֆիլի վրա առաջանում է մուգ կապույտ հետք: Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանում ենք վառ կապույտ հետք: Ապա յոդ ենք կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի  հետք :
  • Փոքրիկ շատրվան .Անհրաժեշտ նյութեր. Թափանցիկ շիշ, խցան հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք  բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք  խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք  որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:
  • Գույները կաթի մեջԱնհրաժեշտ նյութեր
    • Կաթ
    • Սննդային ներկանյութեր
    • Աման լվացող հեղուկ
    • Բամբակե փայտիկներ
    • Խոր աման կամ ափսե

    Խորը ամանի մեջ կաթ լցրու :  Կաթով ամանի մեջ լցրու մի քանի կաթիլ սննդային ներկանյութ/ տարբեր գույների /: Աշխատեք ամանը տեղից չշարժել: Հետո վերցնում ենք աման լվացող հեղուկ:  Բամբակե փայտիկը թաթախում ենք աման լվացող հեղուկի մեջ: Թաթախված փայտիկը զգուշությամբ դնում են կաթով ամանի կենտրոնում:Կտեսնեք, որ կաթը սկսում է շարժվել, իսկ գույները / ներկանյութերը/ խառնվում են իրար :

  • ԲյուրեղիկներԱնհրաժեշտ նյութեր
    • մի քանի ճաշի գդալ աղ
    • մոմ

    Փորձի նկարագրությունը

    Վերցնում են մի քանի ճաշի գդալ աղ  և   լուծում ենք բաժակում: Խառնում ենք այնքան, մինչև որ աղը ամբողջությամբ լուծվի:  Ստացված լուծույթը վերցնում ենք ճաշի գդալով, այն պահում ենք վառվող մոմի վրա : Աղաջուրը աստիճանաբար գոլորշիանում է:  Մոմը հանգցնում  ենք: Գդալի վրա  մնում են բյուրեղիկներ,  ջուրը անհետացավ, իսկ աղը մնաց:

 

 

 

Թողնել մեկնաբանություն