Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2․3դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 11

Նպատակը՝ Սովորողների հետ պատրաստել թթու, որը կհամտեսենք Կրթահամալիրի տոնին։

Տևողությունը՝ 1-2 օր

Խնդիրները, գործունեությունը

  • Սովորողները կանվանեն այն բանջարեղենները, որոնցով պատրաստում են թթու
  • Հավաքել և տեսակավորել բանջարեղենները
  • Տեսակավորված բանջարեղենները կհաշվեն ( մեկական, երկուական, երեքական)
  • Պատկերացում կկազմեն առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին
  • Կփորձեն գուշակել, թե տարաների մեջ քանի բանջարեղեն կտեղավորվի (պատկերացում կկազմեն քանակի մոտավոր գնահատման  մասին)
  • Պատկերացում կկազմեն բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
  • Փոքր խմբերով բանջարեղենները կկտրատեն և կտեղավորեն տարաների մեջ
  • Կպատրաստեն աղաջուր (աղիություն կորոշեն ձվի օգնությամբ)
  • Պատկերացում կկազմեն ջրի հատկությունների մասին
  • Կսովորեն խմբով միասին աշխատել, աշխատանքը իրար մեջ բաժանել, սկսած աշխատանքը ավարտին հասցնել
  • Կյուրացնեն  տեխնոլոգիական, խոհանոցային հմտություններ
  • Կյուրացնեն աշխատանքային կանոններ․ աշխատանքից առաջ նախապատրաստվելու և աշխատանքի ավարտից հետո՝ միջավայրը մաքրելու կանոններ
  • Երգ ու խաղով կգովեն պատրաստած թթուն («Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» )
  • Paint նկարչական ծրագրով կնկարեն պիտակներ, որոնք տպելուց հետո կփակցնեն տարաների վրա

Ամփոփումը՝

Թթուդրիկ

Նկարում ենք պիտակներ

Ընտանեկան թթուդրիկ

Տիգրան Ծառուկյան

Լիլիանա Ստեփանյան

Մարգարիտա Սինանյան

Սերենա Մարգարյան

Հեռավար-առցանց ընտանեկան ինքնակրթության նախագիծ. նոյեմբերի 1-ից 5-ը

ԱՌՑԱՆՑ ՏԵՍԱԴԱՍԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Անհատական աշխատաժամանակ

Նպատակը՝ շարունակել հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող մեդիակրթությունը, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում։

Ժամանակահատված՝ Նոյեմբերի 1-5

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1.3 դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

«Ուսումնական աշուն» նախագիծ

Սեբաստացու օրեր

Թթուդրիկի ծես

Մաթեմատիկա- լրացնել աշխատանքային էջերը՝

Մայրենի- լրացնել աշխատանքային էջերը՝

Շաբաթվա բանաստեղծություն՝

Անտերև ծառ

Մարզական գործունեություն

  • Իրականացրո՛ւ բացօթյա մարմնամարզություն, հեծանվավարություն, նկարահանի՛ր ընթացքը, տեսանյութն ուղարկի՛ր։
  • Կատարի՛ր գլուխկոնծիներ /առաջ և հետ/․ մեծահասակներից մեկին խնդրի՛ր տեսագրել, տեսանյութը տեղադրել Youtube-ում, հղումն ուղարկել ինձ։

Օտար լեզուներ

Անտերև ծառ

Աթաբեկ Խնկոյան

Փչեց ցուրտ քամին,           
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:

Շարունակել կարդալ

Անհատական աշխատաժամանակ

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Նոյեմբերի 01—նոյեմբերի 05

  • Իմացումի հրճվանք ծրագրի առցանց հանդիպումների կազմակերպում և իրականացում Microsoft Teams հարթակում /շաբաթական /
  • Ուսումնական առցանց պարապմունքի նախապատրաստում /շաբաթական 2 ժամ/
  • Դասարանական բլոգի, ենթակայքի սպասարկում /շաբաթական 5 ժամ/
  • Առցանց հանդիպում, քննարկում ծրագրի ղեկավարի, գործընկերների հետ /շաբաթական 1 ժամ/
  • Էլ փոստի նամակների ստուգում, պատասխանում /շաբաթական 4 ժամ/
  • Գնահատման մատյանում գրանցում, օրվա ամփոփում /շաբաթական 2 ժամ/
  • Կրթահամալիրի կայքիԴպիր մանկավարժական հանդեսի ընթերցում, Մանկավարժական գրականության ընթերցում  /շաբաթական 3 ժամ/
  • Մանկավարժական խորհրդի բաց հավաք (շաբաթական 1 ժամ)

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 1-30

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում: Սստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում:
Շարունակել կարդալ

Հաշվետվություն 2021․ Հոկտեմբեր

Հոկտեմբերյան նախագծեր՝

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Ուսումնական Ագարակ» նախագիծ

Ընտանեկան խոհանոցը 2․3 դասարանում

Համագործակցային նախագիծ․ Նկարում ենք շապիկների վրա

ՆԱԽԱԳԻԾ. «ՀԱԿԱԲԱՑԻԼ ԿՈՄԻՏԱՍ»

«Ուսումնական աշուն» նախագիծ

Նախագծերի արդյունքներ՝

Մարզական խաղեր Բախշյանի այգում

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Ձիավարություն

Ընտանեկան խոհանոցը 2․3 դասարանում․ Պատրաստում ենք պիցցա

Էռնեստի ծծնդյան ծեսը

Նկարում ենք շապիկների վրա

Մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբի արդյունքներ

Հեռավար ուսուցման ժամատախտակ

Գագիկ Ստեփանյանի անհատական էջ

Տիգրան Ծառուկյանի անհատական էջ

Տերևի մտածմունքը

Արևմտյան դպրոցի 2․3 դասարանի սովորողները ներկայացնում են «Տերևի մտածմունքը» վերնագրով հորինուկների շարք;

Առանց խմբագրման;