«ՄԻ ՀԱՐՑ՝ ԵՍ, ՄԻ ՀԱՐՑ՝ ԴՈՒ»․ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 և Արևմտյան դպրոցի 2.3 ջոկատի

ճամբարականներ

Ժամկետ՝ հունվար ամիս

Նպատակը՝ Նպաստել երկու դպրոցների ճամբարականների միջև համագործակցությանը, վիկտորինա-խաղի միջոցով հարստացնել սովորողների գիտելիքները և խթանել նոր տեղեկություններ փնտրելու, գտնելու կարողությանը։

Խնդիրները՝
Կազմակերպել տարբեր ջոկատների համագործակցությունը։

Նախագծի ընթացքը՝ Ճամբարականները նախապես պատրաստում են մի հարց (քննարկում են ընտանեկան դպրոցներում, փնտրում համացանցում), հարցը մուտքագրում են, նկարում paint ծրագրով։ Ճամբարականների հարցերը քննարկում ենք միասին, հավաքում բոլորը power point ծրագրում, գրված են լինում հարցերը՝ համապատասխան նկարներով, առանց պատասխանների։ Աշխատանքը պատրաստում են երկու դպրոցի ջոկատները, փոխանակում, ստացած՝ անծանոթ հարցերը քննարկում ենք միասին, փորձում համացանցի միջոցով գտնել պատասխանները։ Նախագիծն ամփոփում ենք երկու ջոկատների հանդիպումով ֆիզիկական միջավայրում։ Կլոր սեղանի շուրջ քննարկում ենք հարցերը, ճամբարականները պատմում են իրենց հարցի մասին՝ ինչպե՞ս են գտել, ու՞մ օգնությամբ, ճիշտ է արդյո՞ք պատասխանը։

Արդյունքները կամփոփվեն տեսանյութերի, ֆոտոշարքերի և power point հարցադարանների միջոցով։

Հետաքրքիր հարցեր սովորողներից

Թողնել մեկնաբանություն