Բանավոր մաթեմատիկա

Ռեբուս եղանակներ

Ռեբուս ամիսներ

Բառային ռեբուսներ

  1. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
    Պտասխան՝ 3ամիս
  2. Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռքսեղմում եղավ:
    Պատասխան՝15

3․ Օգնիր ամպիկներին…Գտիր, թե ո՞ր թվերն են թաքնված նրանց տակ:

1

4․  Մի շտապիր, այլ եղիր ուշադիր.

2

5․  Դավիթը  և  Աննան  նշում են  իրենց  ծնունդը  մարտի 16-ին,  բայց  Դավիթը ծնվեց , երբ  լրացավ   Աննայի   3 տարին:   Քանի՞  տարեկան կլինի Դավիթը , երբ Աննան  նրանից երկու անգամ մեծ  լինի :

      (A) 1 տարեկան    (B) 2 տարեկան    (C) 3 տարեկան    (D) 4 տարեկան    (Е) 10 տարեկան

6․  Կշեռքի նժարներից մեկին  դրված են  6  նարինջներ, մյուսին` 2 սեխեր: Եթե  նույն  սեխից  մեկ հատ դրվի այն նժարին , որտեղ դրված են նարինջները, ապա նժարները կհավասարակշռվեն: Ուրեմն, սեխը կշռում է այնքան, որքան

(A) 2 նարինջը     (В) 3 նարինջը     (С) 4 նարինջը      (D) 5 նարինջը        (Е) 6 նարինջը

7․ Հինգ   ընկերներ  պարզեցին   այսօր շաբաթվա ինչ  օր է :

Դավիթը ասաց. <<  Երեկ չէ  առաջին օրը   ուրբաթ էր>>:

Տիգրանը ասաց.<<  Վաղը չէ  մյուս օրը  կլինի երեքշաբթի>>:

Սերգեյը ասաց. <<  Երեկ շաբաթ էր>>:

Հարութը ասաց. <<  Վաղը  կլինի երկուշաբթի>>:

Վահեն ասաց. << Այսօր հինգշաբթի է >>  :

Նրանցից  մեկը  սխալվում էր:  Ո՞վ :

(А) Դավիթ      (В) Տիգրան       (С) Սերգեյ      (D)Հարութ        (Е) Վահե

Տրամաբանական խնդիրներ

1. Ես ի՞նչ կարող եմ անել, որը դու երբեք, երբեք չես կարող կրկնել:

2. Ես մատիտը սենյակում դրեցի այնպես, որ ոչ ոք չկարողանար ցատկել վրայով, այդ ինչպե՞ս:

3. – Տե՛ս, այս խնդրի մեջ բոլոր զույգ թվերը գրված են կապույտով, – ասաց Անին:

– Օ՛յ, իսկ կենտ թվերը` կարմիրով, – ավելացրեց Արմենը:

Այդ դեպքում ինչ գույնով է գրված այն թիվը, որը հանդիսանում է կենտ և զույգ թվերի գումար:

4. Դու նստած ես ինքնաթիռում, քո դիմացով ձի է գնում, իսկ հետևից մեքենա: Որտե՞ղ ես դու գտնվում:

5.Մանկական հիվանդանոցում երեխաների համար կային շա՜տ փափուկ արջուկներ: Երեխաները խաղում էին և վերջում այնքան էին կապվում դրանց հետ, որ տուն էին տանում: Ինչպե՞ս բժիշկները լուծեցին այդ խնդիրը:

6. Ի՞նչ պետք է անես, երբ տեսնես կանաչ մարդուկի:

7. Սենյակում վառվում էր 50 մոմ, որոնցից 20-ը հանգցրին: Իսկ օրվա վերջում քանի մոմ մնաց սենյակում:

8. Ինչպե՞ս պետք է նետել թենիսի գնդակը, որ քեզ մոտ վերադառնա առանց որևէ մեկի միջամտության:

9. Երեկ մեր բակում՝ խոտի վրա, տեսա երկու սև ածուխ, մեկ գազար և շարֆ: Այո՛, իրար հետ բացարձակ կապ չունեցող իրեր: Կարո՞ղ ես ասել՝ ինչպես էին դրանք այդտեղ հայտնվել:

10. Կարենը մանկապարտեզից եկավ և մայրիկին պատմեց, որ տասը ընկերներով նստած են եղել ճաշասենյակում, ինքը որոշել է հաշվել ոտքերը, իսկ դրանք եղել են ընդամենը  տասը հատ: Այդ ինչպե՞ս:

11․ Ի՞նչ կարող ենք մենք տեսնել փակ աչքերով:

12․ Բեղերն ավելի երկար են քան ոտքերը, այդ ու՞մ կամ ինչի՞ մոտ:

13. Իմ հայրիկի որդին է, բայց եղբայրս չէ, ո՞վ է:

14. Այդ ո՞ր ժամացույցն է, որ օրվա ընթացքում ճիշտ ժամ ցույց է տալիս ընդամենը երկու անգամ:

15. Եթե գրենք հարյուր քառասուն և հարյուր քառասուն, կունենանք երկու հարյուր քառասուն: Ճիշտ է՞  սա:

16. Ինչպե՞ս բաժանեմ հինգ խնձորը հինգ մարդու միջև այնպես, որ մի խնձորը մնա զամբյուղի մեջ:

17. Հնարավո՞ր է՝ ագռավը թռչի, եթե շունը նստած է պոչի վրա:

18. Սև կատվի համար ե՞րբ է ավելի հեշտ տուն մտնել:

19. Ե՞րբ ենք մենք նայում երկու թվի վրա և ասում տասը:

20. Ի՞նչ է գտնվում սարի և արահետի արանքում:

21.Ինչպիսի՞ ծառի տակ է պառկում նապաստակը, երբ անձրև է գալիս:

22.Կարող է արդյո՞ք ջայլամն ասել, որ ինքը թռչուն է:

23.Երեք բժիշկներն ունեին մի եղբայր` Արամ անունով, բայց Արամը ոչ մի եղբայր չուներ: Այդ ինչպե՞ս:

24. Ինչպիսի քարեր չկան ծովում:

25. Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ:

26. Ինչը՞ ունի գլուխ, բայց չունի խելք…

27. Սեղանի վրա դրված է երկու կոպեկ, որոնք միասին երեք կոպեկի արժեք ունեն: Բայց կոպեկներից մեկը մեկ կոպեկանոց չէ: Այդ ինչպե՞ս:

28.Կա երկու քաղաք: Մի ժամանակ այդ քաղաքներից մեկում ապրում էին միայն ճշտախոս մարդիկ, մյուսում՝ միայն ստախոս: Բայց մի օր այդ քաղաքների բնակիչները խառնվեցին: Եվ ստացվեց այնպես, որ երկու քաղաքներում էլ այժմ ապրում են թե՛ ստախոս, թե՛ ճշտախոս մարդիկ: Դու հայտնվել ես այդ քաղաքներից մեկում և մի հարցով պետք է պարզես, թե ո՞ր քաղաքում ես:

29. Քանի՞ աղյուս է պետք տունն ամբողջությամբ պատրաստելու համար:

30Ի՞նչն է միշտ իջնում և երբեք չի բարձրանում:

31. Ի՞նչ է տալիս հայրը երեխային, որ մայրը չի տալիս և չի կարող տալ:

32. Երեք ծաղրածու՝ Բիմը, Բամն ու Բոմը դուրս եկան բեմահարթակ կարմիր, կանաչ և կապույտ հագուստներով: Նրանց կոշիկները նույնպես այդ գույներն ունեին: Բիմի հագուստի և կոշիկի գույնը համընկնում էին: Բոմի ո՛չ հագուստը, ո՛չ կոշիկները կարմիր չէին: Բամի կոշիկները կանաչ էին, իսկ հագուստը՝ այլ գույնի: Մի փոքր մտածիր ու ասա, թե ո՛ր ծաղրածուն ո՛ր գույնի հագուստներով ու կոշիկներով էր:

33.Պատկերացրու, որ դու մի նավակի մեջ զբոսնում ես ծովով: Հանկարծ նավակը շուռ է գալիս, և դու հայտնվում ես ջրի մեջ: Քեզ վրա էլ բոլոր կողմերից հարձակվում են շնաձկները: Ի՞նչ անել:

34. Պատկերացրու, որ մասնակցում ես մրցավազքի և երկրորդ վազորդից առաջ ես ընկնում: Ո՞ր տեղն ես դու հիմա զբաղեցնում:

35. Իսկ հիմա պատկերացրու քեզ նույն մրցավազքում: Այս դեպքում առաջ ես ընկնում վերջին մասնակցից: Ո՞ր տեղն ես զբաղեցնում այս անգամ:

36. Հիմա առանց հաշվիչ մեքենայի և թուղթ ու գրչի հաշվարկ ենք անում: Ունես 1000 դրամ, որին ավելացնում ես 40դ., կրկին 1000դ., ավելացնում ես նաև 30դ. և 1000դ., սրանց գումարում 20դ.,  1000դ., իսկ վերջում 10դ.: Ի՞նչ ստացվեց:

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ՝

  1.  Ես կարող եմ նստել քո ծնկներին, իսկ դու՝ ոչ:
  2.  Մատիտը պատին էի հենել:
  3. Կենտ, չէ՞ որ ցանկացած կենտ և զույգ թիվ գումարելիս ստացվում է կենտ թիվ: Ապա փորձիր…
  4. Դու կարուսելում քեզ համար ժամանակ ես անցկացնում…
  5. Երբ երեխաներն արդեն ապաքինվում էին, բժիշկները վիրակապում էին արջուկի թաթիկը և ասում, որ նա դեռ լրիվ չի առողջացել:
  6. Վախենա՞ս… Ո՛չ, ո՛չ, պարզապես անցիր փողոցը:
  7. Դու էլ հաստատ ինձ նման պատասխանեցիր 50 կամ էլ 30… Բայց ճիշտ պատասխանը 20-ն է, որովհետև այն վառվող 30 մոմերը շատ շուտով հալչեցին ու մնացին հանգցրած 20 մոմերը:
  8. Պարզապես վերև պետք է նետել:
  9. Ձմռանը մի քանի երեխաներ ձնեմարդ էին պատրաստել ու մոռացել էին նրա մասին: Չնեմարդը հալչել էր, իսկ աչուկները, շարֆիկն ու գազարը համբերատար սպասում էին մյուս տարվան:
  10. Ո՛չ, վատ բաներ մտածել պետք չէ: Պարզապես Կարենն այդ ժամանակ տասից ավել հաշվել չգիտեր:
  11. Երազ
  12. Խավարասերների
  13. Ես ինքս
  14. Փչացած
  15. Ճիշտ է, մենք ունենք երկու «հարյուր քառասուն»
  16. Մեկին խնձորը պետք է տալ զամբյուղով
  17. Իհարկե, շունը իր պոչի վրա է նստած
  18. Երբ դուռը բաց է
  19.  Երբ ժամին ենք նայում, օրինակ ինն անց տասը
  20. «և» տառը
  21. Թաց
  22. Ոչ, իհարկե, ջայլամը չի խոսում
  23. Բժիշկները նրա քույրերն էին
  24. Չոր
  25. Տարայի մեջ սառույց էր, որը րոպեներ անց հալչել էր:
  26. Սոխը
  27. Այո՛, մեկը մեկ կոպեկանոց չէ, բաց մjուսը հո՞ մեկ կոպեկանոց է:
  28.  Պետք է որևէ մեկին հարցնես. «Դու հենց այս քաղաքու՞մ ես ծնվել»: Եթե հնչի «այո» պատասխանը, կնշանակի, որ դու ճշտախոսների քաղաքում ես, որովհետև թե՛ ճշտախոսը և թե՛ ստախոսն այդպես կպատասխանեն: Եթե հնչի «ոչ» պատասխանը, կնշանակի, որ դու ստախոսների քաղաքում ես, որովհետև նորից թե՛ ճշտախոսը և թե՛ ստախոսն այդպես կպատասխանեն:
  29. Մեկ: Վերջին մեկ հատ աղյուսն էլ եթե դնենք, տունն ամբողջությամբ պատրաստ կլինի:
  30. Ձյունը
  31. Դու՞ էլ ինձ պես մտածեցիր ազգանուն: Միանգամից ասեմ, որ սխալ է: Մայրն էլ կարող է ազգանուն տալ երեխային: Ճիշտ պատասխանը՝ հայրանունն է:
  32. Բիմի հագուստն ու կոշիկները կարմիր էին: Բոմի հագուստը կանաչ էր, կոշիկները՝ կապույտ: Բամի հագուստը ՝ կապույտ, կոշիկները՝ կանաչ:
  33. Պարզապես դադարել պատկերացնել:
  34. Եթե պատասխանեցիր առաջին, ապա միանշանակ սխալ ես: Դու առաջ ես ընկել երկրորդ վազորդից, հետևաբար զբաղեցրել ես նրա տեղը: Ճիշտ պատասխանն է` երկրորդ:
  35. Եթե պատասխանեցիր նախավերջին, ապա նորից ստիպված եմ նշել, որ սխալ ես: Ինքդ մտածիր. ինչպե՞ս է հնարավոր առաջ ընկնել վերջին վազորդից: Եթե նրա հետևում դու ես, նշանակում է` նա վերջինը չէ: Պարզապես պետք է ասեիր, որ դա անհնար է:
  36. Ուզում ես ասե՞լ 5000դ. Ոչ, ոչ… Ճիշտ պատասխանն է 4100: Նորից փորձիր և վերջում հաշվիչ մեքենայով ստուգիր:

Օգտվել եմ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Թողնել մեկնաբանություն