Բանավոր մաթեմատիկա. ընտրությամբ գործունեություն

Ուսուցման  նպատակները.

Դասընթացի հիմնական նպատակն է իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը,  հնարավորություն տալու  երեխաներին բացահայտելու իրենց,  զարգացնել  սովորողների  ստեղծագործական   ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ  տրամաբանական  դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել,  զարգացնել մտածողության ընդհանուր կուլտուրա, որպեսզի նրանք կարողանան  արտահայտել իրենց մտքերը, կարողանան  առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, ձևավորել հարցեր տալու կարողություն:

Դասընթացի խնդիրներն են.

սովորողների  մոտ  զարգացնել կայուն հետաքրքրություն  դեպի  մաթեմատիկան

զարգացնել տրամաբանական  և  ալգորիթմական  մտածողություն

զարգացնել  սովորողների  մաթեմատիկական  ընդունակությունները  և  հետազոտական  կարողությունները

ընդլայնել և խորացնել  սովորողների  պատկերացումները մաթեմատիկայի  գործնական  նշանակության  մասին

դաստիարակել  սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն  և  համատեղել անհատական աշխատանքը խմբի  հետ

զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը, համբերությունը

սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն

ուսումնասիրությունների  ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու կարողություն

ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու (նաև օտար լեզուներով), մշակելու, ներկայացնելու կարողություն

ստեղծել պայմաններ, որպեսզի ձևավորվեն  և  զարգանան սովորողների գործնական հմտությունները  լուծելու ոչ ստանդարտ խնդիրներ ` օգտագործելով տարբեր  մեթոդներ և միջոցներ

զարգացնել մաթեմատիկական աշխարհայացք

ընդլայնել երկրաչափական պատկերացումները

զարգացնել տրամաբանական մտածողությունը  և  տարածական պատկերացումները

զարգացնել կառուցողական մտածողության տարրեր

  1. Ֆլեշմոբի խնդիրների լուծում
  2. «Կենգուրու» -ի խնդիրների լուծում
  3. Ոչ ստանդարտ խնդիրների լուծում
  4. «Տրամաբանական խնդիրներ» գրքից խնդիրների լուծու

Թողնել մեկնաբանություն