Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3․3դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 3

Նպատակը՝ Սովորողների հետ պատրաստել թթու, որը կհամտեսենք Կրթահամալիրի տոնին։

Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

1․ Ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.

Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի  օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը  կանաչ
Այս շարքը կարելի է շարունակել:
Համացանցի օգնությամբ հավաքում ենք տեղեկություններ բանջարեղենների մասին: Ստեղծում բանջարեղենային ընթերցարան:

Մաթեմատիկական — կազմում ենք բանջարեղենների ցանկ, ստեղծում աղյուսակ: Լրացնում աղյուսակը բանջարեղենների օգնությամբ: Առանձնացնում գույներով, ձևերով, համերով…
Կազմում ենք բանջարեղենային խնդիրներ և լուծում:
Կազմում ենք գնումների ցուցակ: Առանձնացնում գներով և համեմատում:

Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը դպրոցում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում:

Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական փաթեթ է պատրաստում և բանջարեղենը նկարում Paint նկարչական ծրագրով, Power point ծրագրով պատրաստում սահիկաշար։

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
  • Ինչո՞վ  են թթու դնում  իրենց գյուղում
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված

Լուսաբանումը՝ դասարանական բլոգում։

Թողնել մեկնաբանություն