Մարտ ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

«Ձոն» նախագիծ

Կարում ենք գրչատուփեր

Ամսվա աշխատակարգեր՝

Շաբաթվա աշխատակարգ 27.02-03.03

Շաբաթվա աշխատակարգ 13.03-17.03

Շաբաթվա աշխատակարգ 20.03-24.03

Ամփոփումներ՝

Լրացվում է;

Մաթեմատիկայի փետրվարյան ֆլեշմոբ— ստուգել եմ 20 աշխատանք

Հեռավար ուսուցում

Գագիկ Ստեփանյանի բլոգ

Արտյոմ Գեգչօղլյանի բլոգ

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է 3-րդ դասարանների համար:

Ժամանակահատվածը ՝ 03․04-30․04
Մասնակիցներ ՝ 3․3 դասարանի սովորողներ
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աղայանի  ստեղծագործությունները: Ռոդարիական հնարքների միջոցով ներկայացնել: Սովորողի մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն:

Առաջադրանքի տեսակները 

Ընթերցանություն

Խմբային աշխատանք

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր
Շարունակել կարդալ

«Զատիկ» նախագիծ

Ժամանակահատված՝ 03.04 – 15.04

Մասնակիցներ՝ 3․3 դասարանի սովորողներ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  1. Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  2. Մեդիահմտությունների ամրապնդում
  3. Ստեղծագործական երևակայության զարգացում
Շարունակել կարդալ

Ցանկությունների ծառը: Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն,  ցանկությո՜ւն,  ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

  1. Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի կամ մեծերի օգնությամբ:
  2. Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:
  3. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
  4. Ինքդ վերնագրիր պատմությունը:
  5. Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:
  6. Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես: