Առցանց ուսուցում ՝02.03-06.02

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված՝  մարտի 2-6
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Շաբաթվա երգեր՝

Իլիլի դիլիլի

Հինգ էծ ունեմ ուլերով

Զըմփիկ

Աղվեսն եկավ

Զնկլիկ օրոճ

Զնկլո

Այ ֆոռկա

Իշու դնչիկ

Շաբաթվա խաղիկները, հաշվերգերը՝

1․  — Խնոցի,

— Հարեցի.

Լըփը, ըփը, լըրընգա,

Դե տար, դե բեր, տըրընգա.

Թև տու, թև առ,

Զըրընգա:

2․Հաշվերգ՝

  • Էկե, դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պոլոճակ,

Ճան, ճուկ:

  • Ուկլ, դուկլ, չամա, չուկլ,

Հա՞վ, թե՞ կոճակ,սև պոլոճակ,

Սև հավի վիզ կտրեմ, թալեմ:

Խաղիկ

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Խաղիկ

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,

Աղվեսն ելավ մարզանքի,

Ուստա փիսոն  կրակեց,

Աղվեսի փորը տրաքեց:

Մաթեմատիկա- լրացնել աշխատանքային էջերը՝

 

Մեր անցած բանաստեղծություններից (Կարդա՛, նկարահանի՛ր, տեսանյութն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին V.Lena@mskh.am):

Ես և շրջակա աշխարհը
Եղի՛ր բնության բարեկամ։ Ինչ կասեին բույսերը, եթե կարողանային խոսել։

Մեդիագրագիտություն՝paint ծրագրի միջոցով նկարի՛ր գարուն, word-ի ֆայլի մեջ գրի՛ր փոքրիկ պատում <<Բարև գարուն>> վերնագրով, ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին   V.Lena@mskh.am

 

Ջ․ Ռոդարի․ «Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ

1.Գտի՛ր  նշված բառերի հոմանիշները։

2.Հորինի՛ր փոքրիկ պատում՝ «Ականջների գանգատը» վերնագրով։

Մարտ ամսվա ընթերցարան

Ղազարոս Աղայան. Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր կան բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց կան կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
2. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
3. Ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:
4. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

 

Արևի հրամանը_Ղազարոս Աղայան