Առցանց ուսուցում ՝16.03-20.03

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Արև՛

Նպատակ` ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված՝  մարտի 16-20
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Երաժշտական ուսումնական փաթեթներ՝

Ուսումնական ռեսուրսներ

Մարիետ Սիմոնյան. Հայոց լեզու 2

Աիդա Պետրոսյան. Մատենիկ

Անահիտ Արնաուդյան, Գևորգ Հակոբյան.Մաթեմատիկա2 /Մաս 1/

Մաթեմատիկա 2 —  մեդիագրադրան — 3-րդ մաս

Մարտ ամսվա ընթերցարանից

  • Ջանի Ռոդարի «Գրքից փախած մկնիկը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Հորինի՛ր պատմություն․ «Ծիծաղելի մարդկանց քաղաքում»
  • Լրացնել աշխատանքային էջը՝ Մանուշակ

Շաբաթվա բանաստեղծություններ՝

Մաթեմատիկա- լրացնել աշխատանքային էջերը՝

Մարմնամարզություն- մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ իրականացրու՛ բացօթյա մարմնամարզություն, հեծանվավարություն, նկարահանի՛ր ընթացքը, տեսանյութն ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին V.Lena@mskh.am:

Տեխնոլոգիական գործունեություն

  • Կարող ես ընտանիքիդ անդամներից որևէ մեկի հետ իրականացնել խոհանոցային գործունեություն, նկարահանել ընթացքը և տեսանյութն  ուղարկել ինձ:
  • Պատրաստել հետաքրքիր ծաղիկներ և բացիկներ։

 

 

 

Ղազարոս Աղայան․ բանաստեղծություներ

Ղազարոս Աղայան «Ատամը փոխած»
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ…

Շարունակել կարդալ

Ջանի Ռոդարի «Գրքից փախած մկնիկը»

Մկնիկն ամբողջ կյանքում ապրել էր բարակ, էժանագին գրքույկում, որի մեջ նկարներով փոքրիկ պատմություններ կային: Մկնիկը շատ էր ձանձրացել և մի օր որոշեց փոխել բնակա­րանը, գտնել այնպիսի տուն, որի թուղթը բանի պետք լիներ, գոնե նրանից պանրի հոտ գար; Նա հավաքեց ուժերը ու, որ չթռա՜վ, հայտնվեց իրական կյանքում՝ իսկական մկների մոտ: Շարունակել կարդալ