«Ուսումնական գարուն»նախագիծ

գարուն բարև

Ժամանակահատված՝ մարտի 23-27

Մասնակիցներ՝ 2․2 դասարանի սովորողներ

Նպատակը և խնդիրները՝

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, , օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում  գյուղում գարնանը
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում
  • Բնագիտական և այլ հետաքրքիր փորձեր
  • Ընտանեկան թատրոն
  • Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Իմ կենդանին, բույսը․․․
  • Ընտրի՛ր կցված հղումի թանգարաններից մեկը կամ մի քանիսը, առցանց այցելի՛ր, ընտրի՛ր մի քանի նկար, Power point-ով սարքի՛ր այդ առցանց թանգարանի քո՛ ընտրանին: (Առաջին էջում՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 2.2 դասարան, սովորողի անուն-ազգանունը, հաջորդիվ՝ ընտրված նմուշները՝ նշելով հեղինակին)։

Պատմի՛ր նաև  քո գարնանային  հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր գարնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր գարնանային քո զգացողություններով:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ գարնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր  արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Ընթերցանություն

  • Քո ցանկությամբ ընտրի՛ր որևէ գիրք կամ ստեղծագործություն։
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Կարդա՛, դրա մասին տեսանյութ պատրաստի՛ր կամ պատում գրի՛ր, ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին (V.Lena@mskh.am):

Ամփոփումն՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն